Գիորգի Գախարիան՝ բժիշկներին - Շատ պետք է աշխատենք, որպեսզի երկրում առողջապահության մակարդակը համապատասխանի այն ցուցանիշին, որին արժանի են մեր քաղաքացիները
Գիորգի Գախարիան՝ բժիշկներին - Շատ պետք է աշխատենք, որպեսզի երկրում առողջապահության մակարդակը համապատասխանի այն ցուցանիշին, որին արժանի են մեր քաղաքացիները

Շատ պետք է աշխատենք, որպեսզի երկրում առողջապահության մակարդակը համապատասխանի այն ցուցանիշին, որին արժանի են մեր երկիրը և մեր քաղաքացիները,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Սամեգրելո Զեմո-Սվանեթիի բժշկական ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Կառավարության ղեկավարի խոսքով, պետությունը պարտավոր է հոգալ կարևոր սոցիալական խմբերի մասին և դրանք են, առաջին հերթին, մանկավարժները, բժիշկները և իրավապահ համակարգը:

«Որևէ առաջընթաց չենք ունենա, չնայած նրան, թե պետությունն ինչ քանակությամբ ֆինանսական ռեսուրս կներդնի առողջապահության ոլորտում, եթե չհաղորդակցվենք և չիմանանք ձեր հիվանդանոցների միջին ջեսմաստիճանը: Սա մեզ համար շատ կարևոր է, քանի որ դուք ամեն օր հոգ եք տանում մեր քաղաքացիների առողջության մասին Ցանկանում եմ, իմանալ ինչ է կատարվում այլ շրջաններում, Սամեգրելոյում, ինչ մարտահրավերներ ունենք: Թե ինչ պետք է կոնկրետ անել, որպեսզի այս առաջընթացը լինի առավելագույնս հնարավոր և արագ»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: