Գիորգի Գախարիա. Զազա Գախելաձեի գործով գործարկված են բոլոր գործիքները, այդ թվում, միջազգային գործընկերների աջակցությունը
Գիորգի Գախարիա. Զազա Գախելաձեի գործով գործարկված են բոլոր գործիքները, այդ թվում, միջազգային գործընկերների աջակցությունը

Զազա Գախելաձեի հետ կապված գործարկված են պետության բոլոր գործիքները, միջազգային գործիքները և մեր միջազգային գործընկերների աջակցությունը,- այս մասին նշել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան օկուպացնող ռեժիմի կողմից ձերբակալված Զազա Գախելաձեի հարցը մեկնաբանելիս:

Ինչպես հայտարարել է Գիորգի Գախարիան, սա այն հարցն է, որին պետք է զգուշորեն վերաբերել:

«Սա այն հարցն է, որին պետք է զգուշորեն վերաբերել, որպեսզի չխանգարենք: Բոլորս գիտակցում ենք, որ մեր քաղաքացին մեր ամենամեծ պատասխանատվությունն է: Մեր ամենամեծ պատասխանատվությունն է նրա առողջությունը, կյանքը և նրա տուն վերադարձը, ուստի այսօրվա դրությամբ, գործարկված են բոլոր գործիքները, որոնք պետության ձեռքում են, առաջին հերթին, միջազգային գործընկերների աջակցությունը»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:

Զազա Գախելաձեին օկուպացնող ռեժիմը հուլիսի 11-ին ձերբակալել էր Սխվիլո բերդի հարակից տարածքում: