Գիորգի Գախարիա. Յուրաքանչյուր քաղաքացի, ով պայքարում է քաղցկեղի դեմ, հնարավորություն կունենա բուժվել անվճար
Յուրաքանչյուր քաղաքացի, ով պայքարում է այս ծանր հիվանդության դեմ, հնարավորություն կունենա բուժվել անվճար,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ կառավարության այսօրվա նիստին:
Ինչպես նշել է Գախարիան, առողջապահության ծառայությունների մատչելիությունը երկրում դեռևս մնում է խնդիր և պետությունը կավելացնի ուռուցքային պացիենտների բուժման մատչելիությունը:
«Կարևոր հարցը, որը պետք է քննարկենք, առողջապահության նախարարության նոր նախաձեռնությունն է – ավելացնել ուռուցքային հիվանդություններով տառապող պացիենտների բուժման մատչելիությունը: Խնդիր էր ուռուցքային բուժման չորրորդ փուլը, երբ ուռուցք հայտնաբերելու դեպքում, բուժման որոշակի փուլում քաղաքացիներն ստիպված էին իրենց գրպանից վճարել: Մենք կկայացնենք որոշում ծրագիրը 8 հազար լարիով ավելացնելու մասին: Յուրաքանչյուր քաղաքացի, ով պայքարում է այս ծանր հիվանդության դեմ, հնարավորություն կունենա բուժվել անվճար»,- հայտարարել է Գախարիան:
Նրա խոսքով, այսօր Վրաստանի 1972 քաղաքացի օգտվում է այս ծրագրից: