Գիորգի Գախարիա. Եվս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում Ձեզ Վրաստան այցի համար
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան «Թվիթեր» սոցիալական ցանցում ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյին շնորհակալություն է հայտնում Վրաստան այցի համար:
Վարչապետը նշում է, որ ԱՄՆ-ը Վրաստանի գլխավոր ռազմավարական դաշնակիցն է:
«Վրաստան այցի համար ևս մեկ անգամ հայտնում եմ շնորհակալություն: ԱՄՆ-ը մեր գլխավոր ռազմավարական դաշնակիցն է: Վրաստանի և Միացյլ Նահանգների միջև սերտ և երկարատև գործընկերությունը հիմնված է ազատության և ժողովրդավարության ընդհանուր արժեքների վրա»,- գրում է Գիորգի Գախարիան:
Բացի այդ, ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն ամփոփել է նախորդ տարին և «Թվիթեր» սոցիալական ցանցում գրել Վրաստանի մասին: