Գիորգի Գախարիա. Եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրում, սա Վրաստանի քաղաքացիների ընտրությունն է
Գիորգի Գախարիա. Եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրում, սա Վրաստանի քաղաքացիների ընտրությունն է

ՆԱՏՕ-ի հետ բոլոր ձևաչափերով համագործակցությունը, նախքան dաշինքին լիիրավ անդամակցությունը, կլինի Վրաստանի ցանկացած կառավարության թիվ մեկ գերակայությունը, – այս մասին հայտարարել է վարչապետի թեկնածու Գիորգի Գախարիան՝ խորհրդարանի լիագումար նիստին խոսքով ելույթ ունենալիս, որտեղ քվեարկելու են կառավարությանը վստահություն հայտնելու հարցը:

Ինչպես նշել է Գիորգի Գախարիան, եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրումը Վրաստանի քաղաքացիների ընտրությունն է, և նրանք տարիների ընթացքում տարբեր հարցումներում հաստատել են այդ ընտրությունը:

«Երբ մենք խոսում ենք երկրի եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրման մասին, դա մեր քաղաքացիների ընտրությունն է, տարիների ընթացքում այս ընտրությունը հաստատվել է մեր քաղաքացիների կողմից` տարբեր հարցումների միջոցով: Այստեղ ամենակարևորն այն է, որ սա ընտրություն է, որը հիմնված է մեր քաղաքացիների արժեքների վրա: Դա է, որ մեզ հնարավորություն է տալիս ասելու, որ երկրի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրումը, ուղղությունը, ընտրությունն անշրջելի է:

Ուստի մենք քաջ գիտակցում ենք, որ ՆԱՏՕ-ի հետ բոլոր ձևաչափերով համագործակցությունը, նախքան դաշինքին լիարժեք անդամակցությունը, Վրաստանի ցանկացած կառավարության թիվ մեկ գերակայությունը կլինի: Ես նկատի ունեմ եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրացիան, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ Վրաստանը տարբեր հարթություններում այս համագործակցության մեջ ավելի ու ավելի կարևոր դառնա: Այսօր այդպիսի հրատապ հարթությունը Սև ծովի անվտանգությունն է և երկրի գործառույթն անվտանգության հարթությունում, ընդհանուր առմամբ, Սևծովյան տարածաշրջանի անվտանգության ճարտարապետության մեջ», – ասաց Գիորգի Գախարիան: