Գիորգի Գախարիա. Երբ Եվրամիությունը կբացի սահմանը, հուսով ենք, Վրաստանը կտեսնենք անվտանգ երկրների ցանկում ոչ միայն այն պատճառով, որ սերտ գործընկերներ ենք, այլև այն պատճառով, որ անվտանգ գործընկերներ ենք
Երբ Եվրամիության անդամ պետությունները կորոշեն աստիճանաբար բացել սահմանը, հույս ենք հայտնում, որ Վրաստանը կտեսնենք անվտանգ երկրների ցանկում ոչ միայն այն պատճառով, որ սերտ գործընկերներ ենք, այլև հիմնականում այն պատճառով, որ անվտանգ գործընկերներ ենք,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ «Արևելյան գործընկերության» առաջնորդների գագաթնաժողովին խոսքով ելույթ ունենալիս, որն անցկացվել է վիդեո-կոնֆերանսի ձևաչափում:
«Այժմ, երբ չեղարկել ենք գրեթե բոլոր սահմանափակումները, պատրաստվում ենք աստիճանաբար բացել սահմանները: Միևնույն ժամանակ, երբ Եվրամիության անդամ պետությունները կորոշեն աստիճանաբար բացել սահմանը, հույս ենք հայտնում, որ Վրաստանը կտեսնենք անվտանգ երկրների ցանկում ոչ միայն այն պատճառով, որ սերտ գործընկերներ ենք, այլև հիմնականում այն պատճառով, որ անվտանգ գործընկերներ ենք»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:
Վարչապետ Գիորգի Գախարիան զրուցել է համավարակի դեմ պայքարում Վրաստանի հաջողության մասին և նշել, որ այժմ ժամանակն է մարտահրավերները վերածել հնարավորությունների:
Վարչապետը խոսքով ելույթ ունենալիս ընդգծել է Արևելյան գործընկերության նախաձեռնության կարևորությունը և նշել, որ Վրաստանի նպատակը Եվրամիությանը լիարժեք ինտեգրումն է:
«Մեզ անհրաժեշտ են ավելի մեծ նպատակներ: Հուսով ենք, Եվրամիությունը կաջակցի Երամիության միասնական շուկային մեր աստիճանաբար ինտեգրմանը, որը կլինի Արևելյան գործընկերության համար գլխավոր թիրախը, սպասում ենք, որ գործընկերների հետաքրքրության և առաջընթացի վրա հիմնված մոտեցումը կպահպանվի: Դա հնարավոր է ենթադրի երկրների հետ նոր ձևաչափում աշխատանք, բնագավառային երկխոսության նպաստում: Մենք Եվրամիության աջակցության հույսն ունենք միջազգայնորեն ճանաչված սահմաններում ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքի պաշտպանության գործում»,- հայտարարել է վարչապետը:
Հանդիպմանը մասնակցում էին Եվրամիության և Արևելյան գործընկերության անդամ երկրների առաջնորդները և կառավարության ղեկավարները: Առաջնորդները համաձայնել են, որ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որին խանգարել է գլոբալ համավարակը, կանցկացվի 2021 թվականի սկզբին՝ Պորտուգալիայի նախագահության պայմաններում: