Գիորգի Գախարիա. Երբ մարդը առաջին ախտանշանն է ունենում, նա պետք է անմիջապես անցնի ինքնամեկուսացման, քանի որ ինքնամեկուսացումը այս շղթան ճեղքելու ամենաարդյունավետ միջոցն է
Երբ մարդը առաջին ախտանշանն է ունենում, անկախ նրանից, թե ունի դրական թեստի արդյունք, թե արդյոք նրան հաջողվել է թեստ հանձնել, նա պետք է անմիջապես անցնի ինքնամեկուսացման, քանի որ ինքնամեկուսացումը այս շղթան ճեղքելու լավագույն և ամենաարդյունավետ միջոցն է, – այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստին, որը կառավարության ղեկավարի գլխավորությամբ անցկացվել է վիդեո-կոնֆերանսի ձևաչափում:
Կառավարության ղեկավարը նաև ընդգծել է բնակարանային բուժման նշանակությունը բժշկական ոլորտի գերբեռնվածությունից խուսափելու գործում:
«Երբ մարդը առաջին ախտանշանն է ունենում, անկախ նրանից, թե ունի դրական թեստի արդյունք, թե արդյոք նրան հաջողվել է թեստ հանձնել, նա պետք է անմիջապես անցնի ինքնամեկուսացման, քանի որ ինքնամեկուսացումը այս շղթան ճեղքելու լավագույն և ամենաարդյունավետ միջոցն է: Բնակարանային բուժում – ընտանիքի բժիշկներ, շատ կարևոր է հնարավորինս շատ քաղաքացիների տանը հանգիստ, բնակարանային բուժում ստանալու հնարավորությունը, քանի որ բնակարանային բուժումը ամենաարդյունավետ լուծումներից մեկն է՝ կանխելու առողջապահական համակարգի գերծանրաբեռնվածությունը, որպեսզի հիվանդանոցից դուրս չմնան այնպիսի մարդիկ, ում անհրաժեշտ է հատուկ բժշկական ծառայություններով բուժում: Բացի այդ, կովիդ-հյուրանոցներում, որոնց մասին երեկ խոսեցինք, մեզ շտապ անհրաժեշտ է այսօրևեթ ներդնել տարրական թերապիայի տարրեր, և դրանք պետք է լինեն ոչ միայն հյուրանոցներ մեր քաղաքացիների համար, ովքեր չունեն մեկուսանալու հնարավորություն, այլ նաև կովիդ-հյուրանոցներ թերապիայի կառավարման տարրերով և միայն ծանր դեպքերի հոսպիտալացում: Որքան էլ դժվար լինի, հոսպիտալացման մակարդակը 15 տոկոսի իջեցնելը միակ և խիստ կարևոր գործոն է, որը մեզ կօգնի հաղթահարել այս ճգնաժամը: Ուստի, սկսած հոսպիտալացման արձանագրություններից, վերջացրած մանուալ կառավարմամբ, մենք պետք է ամեն բան անենք, որպեսզի այս 26 տոկոսը հասցնենք 15 տոկոսի», – հայտարարել է Գիորգի Գախարիան: