Գիորգի Գախարիա. Եռամյա ծրագրի շրջանակներում, Վրաստանի 384 գյուղերում կավարտվի գազիֆիկացումը, բնակչության 90 տոկոսը կլինի գազիֆիկացված
Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել 2021-ից մինչև 2024 թվականը վերսկսել կառավարության գազիֆիկացման նոր ծրագիրը , որի արդյունքում Վրաստանում կունենանք 211 գազիֆիկացված գյուղ և 33000 ընտանիք,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Ծալենջիխայում, գազիֆիկացման ծրագրի իրականացման հետ կապված միջոցառմանը խոսքով ելույթ ունենալիս:
Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, 2019 թվականին Վրաստանի կառավարությունը սկսել է եռամյա գազիֆիկացման ծրագիր, և այդ ծրագրի շրջանակներում գազիֆիկացումը կավարտվի Վրաստանի 384 գյուղերում:
«Մենք այսօր հավաքվել ենք մի կարևոր պատճառով: Մոտ մեկ տարի առաջ մենք նման հանդիպում ունեցանք և ասացինք, որ Ծալենջիխայում կսկսվի գազիֆիկացման ծրագիրը, և դրա ավարտը երկար չի հետաձգվի: Մեկ տարի է անցել, մենք արդեն ունենք որոշ արդյունքներ, որոնց մասին ցանկանում եմ միասին խոսենք: 2019-ին Վրաստանի կառավարությունը գործարկեց գազիֆիկացման եռամյա ծրագիրը: Այս ծրագրի համաձայն, գազիֆիկացումը կավարտվի Վրաստանի 384 գյուղերում, որից 92-ը Սամեգրելոյի բնակավայրեր և գյուղեր են, ներառյալ Ծալենջիխան: Դա, իհարկե, բավարար չէ, և Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել 2021-ից մինչև 2024 թվականը վերսկսել կառավարության գազիֆիկացման նոր ծրագիրը , որի արդյունքում Վրաստանում կունենանք 211 գազիֆիկացված գյուղ և 33000 ընտանիք: Վրաստանի բնակչության 90 տոկոսը գազիֆիկացվելու է: Սա լավագույն տվյալներից մեկն է Եվրոպայում, – հայտարարել է Գիորգի Գախարիան:
Ինչ վերաբերում է Ծալենջիխային, ըստ կառավարության ղեկավարի, վերջին մեկուկես տարվա ընթացքում տեղադրվել է շուրջ 130 000 երկայնական մետր գազ, իսկ Ծալենջիխայի 2900 ընտանիքներ կունենան բնական գազ:
«Ինչ վերաբերում է Ծալենջիխային, ըստ կառավարության ղեկավարի, վերջին մեկուկես տարվա ընթացքում տեղադրվել է շուրջ 130 000 երկայնական մետր գազ, իսկ Ծալենջիխայի 2900 ընտանիքներ կունենան բնական գազ: Մենք այս ամենն անում ենք, որ մեր հիմնական նպատակն է մեծ քաղաքների, գյուղերի և ավանների միջև տարբերությունը նվազագույնին հասցնելը: Կառավարությունը պարտավոր է հնարավորինս հավասարեցնել կյանքի ամենօրյա գործնական պայմանները՝ անկախ նրանից, թե որտեղ ենք ապրում մենք», – հայտարարել է Գիորգի Գախարիան:
Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան զեկույց ներկայացրեց գազիֆիկացման եռամյա ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների վերաբերյալ:
Վրաստանի կառավարության 2019-2021 թվականների գազիֆիկացման 3-ամյա ծրագրի համաձայն, բնական գազը կմտնի Վրաստանի մասշտաբով 384 գյուղ: Գազիֆիկացման եռամյա ծրագրի համաձայն, շինարարական աշխատանքներն ավարտվել են 187 բնակավայրերում, ինչը հնարավորություն է տալիս 35 859 բաժանորդի միանալ բնական գազի ցանցին:
2013-2021 թվականներին Վրաստանում գազիֆիկացման աշխատանքների վրա ընդհանուր առմամբ ծախսվում է 659 միլիոն լարի: Գազիֆիկացման ծրագրի կարևորությունից ելնելով, Վրաստանի կառավարությունը քննարկում է 2022-2024 թվականների գազիֆիկացման նոր եռամյա ծրագրի իրագործումը, որի շրջանակներում նախատեսվում է գազիֆիկացնել 211 բնակավայր և ավելի քան 33 000 բաժանորդի: