Գիորգի Գախարիա. Խստիվ պետք է ենթարկվեն կանոնակարգին, դա մեզ կտա հնարավորություն, հոգալ ժողովրդի մասին, քան կանգնենք այստեղ և պատասխանենք դեմագոգիական հարցերին
Խստիվ պետք է ենթարկվեն կանոնակարգին, դա մեզ կտա հնարավորություն, հոգալ ժողովրդի մասին, քան կանգնենք այստեղ և պատասխանենք դեմագոգիական հարցերին,- այսպես է Վրաստանի խորհրդարանի նախագահին դիմել վարչապետ Գիորգի Գախարիան, ով խորհրդարանում հարցապնդման կարգով պատասխանում է հարցերին:
«Ինչպես գիտեք, մենք ուղիղ մեկ օր առաջ կանգնած էինք այստեղ և առավելագույնս պատասխանել ենք բոլոր հարցերին, որոնք հնչել են համավարակի դեմ պայքարի համատեսքտում: Սակայն մենք հարգում ենք խորհրդարանը, կանոնակարգը, օրենքը և չնայած դրան, բազմաթիվ կարևոր գործեր ունենք անելու, մենք այստեղ կանգած ենք և պատասխանում ենք հարցերին:
Պարոն նախագահ, ցանկանում եմ խնդրել, այն ամենը հաշվի առնելով, որ մենք 11 ժամ կանգնած ենք եղել այստեղ ընդամենը մեկ օր առաջ, ենթարկվենք կանոնակարգին: Դա կտա հնարավորություն, որ մենք հոգանք ժողովրդի մասին, քան կանգնենք այստեղ և պատասխանենք դեմագոգիական հարցերին»,- հայտարարել է վարչապետը: