Գիորգի Գախարիա. Խանուքայի տոնի առթիվ շնորհավորում եմ եբրայացի ժողովրդին, մեր եբրայացի քաղաքացիներին
Գիորգի Գախարիա. Խանուքայի տոնի առթիվ շնորհավորում եմ եբրայացի ժողովրդին, մեր եբրայացի քաղաքացիներին

Խանուքայի տոնի առթիվ շնորհավորում եմ եբրայացի ժողովրդին, մեր եբրայացի քաղաքացիներին,- նշված է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի կողմից տարածված հայտարարության մեջ:

«Այս տոնը լույսը խավարին, արդարությունն անարդարությանը, բարին չարին հաղթելու խորհրդանիշ է, որն ավանդաբար, մեր եբրայացի եղայրների հետ միասին նշում ենք նաև մեր երկրում:

Այժմ համավարակի պատճառով բարդ ժամանակաշրջան ենք ապրում, սակայն վստահ եմ, այս ընդհանուր մարտահրավերը ևս պարտադիր կհաղթահարենք միմյանց աջակցությամբ:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորին, ովքեր այսօր նշում են Խանուքայի տոնը: Մաղթում եմ առողջություն, խաղաղություն և բարօրություն»,- հայտարարում է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: