Գիորգի Գախարիա. Վրաստանն այս տարածաշրջանի դարպասն է, մեր նպատակն է ինտեգրվել ոչ միայն արևելքի և արևմուտքի, այլև՝ հյուսիսի և հարավի հետ
Գիորգի Գախարիա. Վրաստանն այս տարածաշրջանի դարպասն է, մեր նպատակն է ինտեգրվել ոչ միայն արևելքի և արևմուտքի, այլև՝ հյուսիսի և հարավի հետ

Բոլորս տեղյակ ենք, որ այս տարածաշրջանն ունի կարևոր ներդրումային ներուժ և այն աճող է, քանի որ վարում ենք միասնական քաղաքականություն, կրճատում՝ առևտրի պատնեշները և կապակցությունը,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ ներդրումային համաժողովին խոսքով ելույթ ունենալիս:

Վարչապետի խոսքով, Վրաստանի կառավարության գլխավոր նպատակներն են՝ աշխատատեղերի ստեղծումը, հզոր միջին խավի ձևավորումը, խաղաղության և կայունության ապահովումը:

«Վրաստանն այս տարածաշրջանի դարպասն է: Մեր նպատակն է՝ ինտեգրվել ոչ միայն արևելքի և արևմուտքի, այլ նաև՝ հյուսիսի և հարավի հետ»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:

Վարչապետի խոսքով, Վրաստանն անում է կոնկրետ քայլեր, որպեսզի տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս հզոր տնտեսական հարաբերություններ ունենա բոլոր գործընկերների հետ: