Գիորգի Գախարիա. Վրաստանի նորագույն պատմության ամենակարևոր օրն է, Ստրասբուրգի դատարանում Ռուսաստանի դեմ վեճն ավարտվեց Վրաստանի հաղթանակով
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Վրաստանն՝ ընդդեմ Ռուսաստանի» գործի վարույթն ավարտվել է Վրաստանի հաղթանակով,- այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան գրում է իր ֆեյսբուքյան էջում:
«Այսօր Վրաստանի նորագույն պատմության կարևորագույն օրն է: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Վրաստանն՝ ընդդեմ Ռուսաստանի» գործի վարույթն ավարտվել է Վրաստանի հաղթանակով: Սա ընդհանուր հաղթանակ է»,- գրում է Գիորգի Գախարիան:
Ստրասբուրգի դատարանը որոշում է կայացրել 2008 թվականի պատերազմի գործով: Ըստ Վրաստանի արդարադատության նախարարության, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը համաձայնել է Վրաստանի պահանջին, որ Ռուսաստանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներ՝ 2008-ի օգոստոսյան պատերազմի ընթացքում: