Գիորգի Գախարիա. Վրաստանի իրավասության տակ գտնվող որևէ տարածքում ոչ ոք երբեք չի սահմանափակի ոստիկանության օրինական գործողությունը
Կա որոշակի փորձ, որպեսզի սահմանափակվի ոստիկանության գործողությունների արեալը,- այս մասին հայտարարել է ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան՝ խորհրդարանում ելույթ ունենալիս:
Ինչպես նա նշել է, ոչ ոք երբեք չի սահմանափակի ոստիկանության օրինական գործողությունը, Վրաստանի իրավասության տակ գտնվող որևէ տարածքում:
«Կա որոշակի փորձ, որ սահմանափակեն ոստիկանության գործողությունների արեալը: Մեկ անգամ ևս ցանկանում եմ ընդգծել, ոչ ոք երբեք չի սահմանափակի ոստիկանության օրինական գործողությունը, Վրաստանի իրավասության տակ գտնվող որևէ տարածքում: Համապատասխանաբար, բոլորս պետք է գիտակցենք, որ ոստիկանության օրինական գործողությունը երբեք չի սահմանափակվի»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:
Նա բոլոր քաղաքացիներին կոչ է արել, այնպիսի զգայուն թեմաներով, ինչպիսին է օկուպացված գոտին, սահմանը, առավել պատասխանատվությամբ վերաբերեն իրենց գործողություններին:
Գախարիան խորհրդարանում լսում են «նախարարի ժամը» ձևաչափի շրջանակներում: