Գիորգի Գախարիա. Վրաստանի եվրատլանտյան ինտեգրումը ճիշտ է ընկալվում մեր գործընկերների, բարեկամ երկրների կողմից և ունի նրանց աջակցությունը
Գիորգի Գախարիա. Վրաստանի եվրատլանտյան ինտեգրումը ճիշտ է ընկալվում մեր գործընկերների, բարեկամ երկրների կողմից և ունի նրանց աջակցությունը

Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել և շնորհավորել արտաքին գործերի նախարարին՝ ՆԱՏՕ-ի արտաքին գործերի մինիստերիալին հաջող մասնակցություն ունենալու կապակցությամբ, որտեղ հնչեցվել են Վրաստանի համար ամենակարևոր ուղերձները, – այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Միևնույն ժամանակ, Գախարիան շնորհակալություն է հայտնել Վրաստանի բարեկամ երկրների արտգործնախարարներին, ովքեր աջակցել են Վրաստանի տարածքային ամբողջականությանը և Հյուսիսատլանտյան դաշինքին ինտեգրման գործընթացի հետագա խորացմանը:

«Իհարկե, այստեղից ամենակարևորը ՆԱՏՕ-ի ուժեղ աջակցությունն է բաց դռների քաղաքականության շարունակման, ինչը սկզբունքորեն կարեւոր է մեր երկրի համար: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բարեկամ երկրների արտգործնախարարներին, ովքեր սատարել են Վրաստանի տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Հյուսիսատլանտյան դաշինքին Վրաստանի ինտեգրման հետագա խորացմանը: Իհարկե, նրանք գործնական քայլերի ու ծրագրերի միջոցով աջակցեցին Վրաստանի ինքնապաշտպանության ամրապնդմանը: Ինչպես գիտեք, դա մեզ համար չափազանց կարևոր է, քանի որ դա եւս մեկ ապացույց է, որ Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրումը ճիշտ է ընկալվում մեր գործընկերների և բարեկամ երկրների կողմից և ունի նրանց աջակցությունը», – հայտարարել է Գիորգի Գախարիան:

ՆԱՏՕ-ի անդամ երկրների նախարարների արտաքին գործերի մինիստերիալը երեկ հաստատեց ՆԱՏՕ-Վրաստան էական, թարմացված փաթեթը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը մինիստերիալի մամուլի ասուլիսին հայտարարեց, որ ուժեղացնում է գործնական և քաղաքական աջակցությունը Վրաստանին: