Գիորգի Գախարիա. Վրաստանի եվրատլանտյան ինտեգրումը շարունակվում է և խորանում, սա այն ուղղությունն է, որը սահմանում է մեր երկրի վաղվա օրը
Երկրի եվրատլանտյան ինտեգրումն այսօր, որպես փաստ շարունակվում է և ակտիվորեն խորանում, սա այն ուղղությունն է, որը սահմանում է մեր երկրի վաղվա օրը,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան խորհրդարանում՝ ամենամյա զեկույցը ներկայացնելիս:
Կառավարության ղեկավարի գնահատմամբ, երկրի եվրատլանտյան ինտեգրումը պետք է ունենա կոնկրետ ուղղություններ, ինչպիսին է կրթությունը, տրանսպորտը, հաղորդակցությունը, էներգետիկան և այլն:
«Մեզ համար հետագա տարիների ընթացքում ամենակարևորը պետք է լինի ինչպես Եվրամիության հետ այսօր ունեցած օրենսդրական շրջանակի հետագա զարգացումը, այնպես էլ՝ նոր ոլորտների բացումը և այստեղ, կարևորագույն բաղադրիչն է հաղորդակցության բոլոր ոլորտների, տրանսպորտի և այլ տիպի ուղղությունների համագործակցության խորացումը: Շատ արդյունավետ է կիրառել այն, որի անունն է Եվրամիության հետ կապ՝ Սև ծովի բաղադիչը հաշվի առնելով»,- նշել է վարչապետը: