Գիորգի Գախարիա. Վրաստանը վերահսկում են Վրաստանի խորհրդարանը, կառավարությունը և համապատասխան ինստիտուտները, սա է ճշմարտությունը, որը գնահատված է միջազգային գործընկերների կողմից
Վրաստանը վերահսկում են Վրաստանի խորհրդարանը, կառավարությունը և համապատասխան ինստիտուտները, սա է ճշմարտությունը, որը գնահատված է միջազգային գործընկերների կողմից,- այսպես է պատասխանել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կոնգրեսական Մալինի հայտարարության վերաբերյալ հարցին:
Խոսքը վերաբերում է կոնգրեսական Մարկուեյն Մալինի «ԱՄՆ-ը պետք է աջակցի Վրաստանին ազատության համար պայքարում» վերնագրով հոդվածին: Կոնգրեսականը գրում է, որ «Վրաստանի կառավարությունը չի սահմանափակում Իվանիշվիլու կողմից իշխանության բացարձակ կենտրոնացումը: Պուտինի դաշնակիցն ակտիվ աշխատում է ամերիկյան բիզնեսը վտարելու համար, որը երկրում գործում է օրինական ձևով»: Մարկուեյն Մալինը դրա օրինակ է համարում «Ֆրոնտերա» ընկերությունը:
«Վրաստանը վերահսկում են Վրաստանի խորհրդարանը, կառավարությունը և համապատասխան ինստիտուտները: Սա է ճշմարտությունը, որը գնահատված է և գնահատված՝ միջազգային գործընկերների կողմից, որոնք միաձայն նշում են վերջին ժամանակաշրջանում երկրի ժողովրդականացման գործընթացում ունեցած ձեռքբերումները: Ցանկանում եմ մեր խորհրդարանականներին, քաղաքացիներին շնորհավորել սահմանադրական փոփոխությունների ընդունման կապակցությամբ»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: