Գիորգի Գախարիա. Վրաստանը մնում է կանաչ երկիր և մնացած երկրների հետ համեմատ արդյունավետորեն է կառավարում համավարակի փուլը
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարում է, որ Վրաստանը մնում է կանաչ երկիր և մնացած երկրների հետ համեմատ արդյունավետորեն է կառավարում համավարակի փուլը:
Վարչապետը համակարգող խորհրդի նիստի ավարտից հետո անցկացված մամլո ասուլիսին հայտարարել է, որ երկիրը կարող է, կանաչ կարգավիճակը կորցնի և հաջորդ օրը՝ վերադարձնի:
«Այսօր Վրաստանը մնում է կանաչ երկիր և մնացածների հետ համեմատ արդյունավետորեն է կառավարում համավարակի փուլը ադապտացիայի և կառավարման շրջանում, չնայած նրան, որ դա չէ մեզ համար գլխավոր չափորոշիչը: Մենք հնարավոր է, վաղը զրկվենք կանաչ երկրի կարգավիճակից, իսկ մյուս օրը՝ կրկին ձեռք բերենք:
Մեզ համար ամենակարևորը, առաջնահերթը քաղաքացիների առողջությունն է, երկրորդը, որ անհրաժեշտ չլինի գործարկել սահմանափակումներ, որը նույնպես լուրջ ռիսկեր և անհարմարավետություն կստեղծի էկոնոմիկայի արագ վերականգնման համար և իհարկե, երրորդը՝ արդյունավետ ավարտենք ընտրությունների գործընթացը, Վրաստանում անցկացնենք թափանցիկ և ժողովրդավար ընտրություններ համավարակի պայմաններում»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: