Գիորգի Գախարիա. Վրաստանը ԱՄՆ-ի հավատարիմ դաշնակիցն է
Վրաստանը Ամերիկայի հավատարիմ դաշնակիցն է,- այսպես է արձագանքել վարչապետ Գիորգի Գախարիան սենատոր Դևիդ Պերդյուի հետ հեռախոսազրույցին՝ «Թվիթեր» սոցիալական ցանցում:
Կառավարության ղեկավարն ԱՄՆ-ի կոնգրեսին շնորհակալություն է հայտնում Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանն աջակցելու համար:
«Սենատոր Դևիդ Պերդյուի հետ զրուցել ենք մեր երկու ժողովուրդների միջև առկա սերտ համագործակցության և գործընկերության զարգացող դինամիկայի մասին, որը երբեք չի եղել սրանից ամուր: Վրաստանն Ամերիկայի հավատարիմ դաշնակիցն է: Գնահատում ենք կոնգրեսի հստակ աջակցությունը Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ»,- գրում է Գիորգի Գախարիան «Թվիթերի» էջում:
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների Ջորջիա նահանգի սենատոր Դևիդ Պերդյուի միջև կայացել է հեռախոսազրույց: