Գիորգի Գախարիա. Որպեսզի հզորացնենք տնտեսական ակտիվությունները, անչափ կարևոր է բիզնես-այցելուների ուղղությունը, այս ընթացքում նրանց թիվը գերազանցել է 4000-ը
Որպեսզի հզորացնենք տնտեսական ակտիվությունները, անչափ կարևոր է բիզնես-այցելուների ուղղությունը, այս ընթացքում նրանց թիվը գերազանցել է 4000-ը,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստին:
Նրա խոսքով, բիզնես-այցելուների ուղղությունը շատ կարևոր է, որպեսզի երկրում էկոնոմիկան կանգ չառնի և աստիճանաբար հզորանան տնտեսական ակտիվությունները:
«Մենք ունենք ռիսկ պարունակող մի քանի ուղղություն: Ինչպես գիտեք, մի քանի երկրի համար մենք բացեցինք մեր սահմանները: Այսօրվա տվյալներով, այս ուղղությամբ մեր երկիր է մուտք գործել 1520 դիմում և այս պահի դրությամբ գտնվում է 751 զբոսաշրջիկ»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: