Գիորգի Գախարիա. Որոշում է կայացվել, որ մշակույթի և սպորտի նախարարությունը կառանձնանա կրթության նախարարությունից
Մշակույթի նախարարության առանձնանալու հարցի շուրջ շատ ենք ունեցել քննարկումներ և որոշումը կայացված է, – այս մասին հայտարարել է վարչապետի թեկնածու Գիորգի Գախարիան՝ խորհրդարանի լիագումար նիստին խոսքով ելույթ ունենալիս, որտեղ քվեարկելու են կառավարությանը վստահություն հայտնելու հարցը:
Ինչպես նշել է Գիորգի Գախարիան, մշակույթի և սպորտի նախարարությունը կառանձնանա կրթության նախարարությունից:
«Այս գործընթացը կախված է իրավական գործընթացներից: Կարծում եմ, դա տեղի կունենա փետրվարից ոչ ուշ»,- հայտարարել է Գախարիան: