Գիորգի Գախարիա. Ոչ թե այն է կարևոր, թե ով կլինի ցուցակում առաջինը, այլ կարևոր է բոլորս, ընդդիմությունը, կառավարությունը, քաղաքացիական հասարակությունը, անցկացնենք օրինակելի ընտրություններ
Ոչ թե այն է կարևոր, թե ով կլինի ցուցակում առաջինը, այլ կարևոր է բոլորս, ընդդիմությունը, կառավարությունը, քաղաքացիական հասարակությունը, անցկացնենք օրինակելի ընտրություններ,- այս մասին լրագրողներին է հայտնել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Կառավարության ղեկավարի խոսքով, գլխավոր խնդիրն է, նվազագույն վնաս կրի յուրաքանչյուր ընտանիք, յուրաքանչյուր քաղաքացի և համավարակի և տնտեսական ճգնաժամի պայմաններում հանգիստ, խաղաղ և ժողովրդավար կերպով անցկացվեն ընտրություններ:
«Բազմիցս ասացի և կկրկնեմ, ես կլինեմ վերջին համարը, ինձ համար որևէ նշանակություն չունի, որ համարը կլինեմ, անկեղծ եմ ասում, իմ հիմնական խնդիրն է այսօր համավարակը, այն, որ առավելագույնս վերահսկենք յուրաքանչյուր քաղաքացու առողջության ռիսկերը: Երկրորդ խնդիրն է մեր տնտեսական վերածնունդը, էկոնոմիկայի վերականգնումը հետհամավարակյան ժամանակաշրջանում: Գլխավոր խնդիրն է, նվազագույն վնաս կրի յուրաքանչյուր ընտանիք, յուրաքանչյուր քաղաքացի և համավարակի և տնտեսական ճգնաժամի պայմաններում հանգիստ, խաղաղ և ժողովրդավար կերպով անցկացվեն ընտրություններ»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:
Վարչապետի խոսքով, կառավարությունը պայքարում է մի քանի ուղղություններով և հիմա նրա ժամանակը չէ խոսել, թե ով կլինի ցուցակում առաջինը կամ երկրորդը: