Գիորգի Գախարիա. Վերջին օրերին ցավոք, երկրում արձանագրվում է վարակման կտրուկ աճ, իրավիճակը վերահսկում ենք, սակայն պետք է ցուցաբերել զգոնություն
Վերջին օրերին ցավոք, երկրում արձանագրվում է վարակման կտրուկ աճ, որն ուշագրավ է,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ կառավարության այսօրվա նիստին:
Ինչպես նշել է Գիորգի Գախարիան, Վրաստանի կառավարությունը վերահսկում է իրավիճակը, սակայն անհրաժեշտ է ցուցաբերել ուշադրություն:
«Այսօր մեր զրույցը պետք է սկսենք համաճարակային վիճակի մասին խոսլով: Երեկ ունեցանք 24 դեպք, այսօր 12: Վերջին օրերին ցավոք, երկրում արձանագրվում է վարակման կտրուկ աճ, որն ուշագրավ է: Չնայած նրան, որ վերահսկում ենք վարակի տարածման արագությունը, պետք է լինենք ուշադիր: Առանձնապես ուշագրավ է այն հանգամանքը, որ տարածումը կենտրոնացած է հիմնականում Գարդաբանիի շրջանի մի քանի գյուղերում: Հաշվի առնելով, որ այս գյուղերում սոցիալական կառուցվածքն այնպիսին է, որ բազմաթիվ քաղաքացիներ աշխատում են Թբիլիսիի շուկաներում և տոնավաճառներում, կայացվել է համապատասխան որոշում, որ շուկաներում և տոնավաճառներում խստանա վերահսկողությունը, դա կլինի ջերմաչափում և թեստավորում»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: