Գիորգի Գախարիա. Վերջին մեկ ամսում երրորդ անգամ եմ խորհրդարանում, որը ևս մեկ փաստարկ է, որ երկրում զարգանում է խորհրդարանական ժողովրդավարությունը
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան նախքան խորհրդարանում կառավարության գործունեության զեկույցը ներկայացնելը հայտարարել է, որ վերջին մեկ ամսում խորհրդարանում է երրորդ անգամ, որը ևս մեկ փաստարկ է, որ երկրում զարգանում է խորհրդարանական ժողովրդավարությունը:
Ինչպես գիտեք, այսօր ներկայացնում եմ 2019-2020 թվականների հաշվետվությունը, որը Վրաստանի խորհրդարանին ներկայացվել էր գրավոր ձևով մոտ մեկ ամիս առաջ և ում հետաքրքիր էր, կարող էր ծանոթանալ զեկույցին:
Նախքան սկսելը, ցանկանում եմ ընդգծել, որ այսօր փաստացի սա երրորդ այցն է վերջին մեկ ամսում, որը իհարկե, մեր հասարակության առջև ունեցած պատասխանատվության բաղադրիչն է և ևս մեկ փաստարկ, որ երկրում զարգանում է խորհրդարանական ժողովրդավարությունը»,- նշել է Գիորգի Գախարիան:
Նրա խոսքով, չնայած մարտահրավերներին, կառավարական ծրագրի առաջնահերթ 4 ուղղություններն իրականացման փուլում են:
«Որոշ ուղղություններում ունենք լուրջ ձեռքբերումներ, որոշ ուղղություններում դեռևս մնում են մարտահրավերներ:
Իհարկե, առաջին հերթին դա անվտանգությունը և մարդու իրավունքներն են, տնտեսական զարգացումը, կրթությունը և մարդկային կապիտալի զարգացումը, պետական կառավարումը»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: