Գիորգի Գախարիա. Տուգանքների խստացում չի նախատեսվում, այլ նախատեսվում է իրականացման խստացում
Տուգանքների խստացում չի նախատեսվում, այլ նախատեսվում է իրականացման խստացում,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ լրագրողների հարցին ի պատասխան:
Գախարիան նշել է, որ իրականացման խստացման մասով, Ծաղկազարդի տոնին, պետական ինստիտուտները և, առաջին հերթին, ներքին գործերի նախարարությունը պետք է գործեին առավել արդյունավետ:
«Մենք դա խոստովանում ենք, սակայն տուգանքների առավել խստացում չի նախատեսվում»,- նշել է վարչապետը: