Գիորգի Գախարիա. Սոցիալական օգնության նպատակայնության և չափանիշների մշակման վերանայման գործընթացն արդեն մեկնարկել է
Մեր հակաճգնաժամային միջոցառումներն ուղղված են նրան, որպեսզի առավելագույնս փորձենք պահպանել աշխատատեղերը, համապատասխանաբար, առաջին խնդիրն է, որպեսզի չունենանք նոր գործազուրկ քաղաքացիներ, որոնց անհրաժեշտ չի լինի դիմել սոցիալական օգնության, սակայն նման բան բացառված չէ և տնտեսական ճգաժամից ելնելով կունենանք նաև նման դեպքեր,- այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է Ռոման Կակուլիայի հարցին ի պատասխան:
Կառավարության ղեկավարի խոսքով, սոցիալական օգնության նպատակայնության և չափանիշների մշակման վերանայման գործընթացը, համակարգի բարեփոխումն արդեն մեկնարկել է, սակայն դա կարճատև բարեփոխում չէ:
«Ուստի, համավարակի ժամանակ օգնություն ստացողների միավորների քանակը 65 հազարից բարձրացրեցինք 100 հազար միավորի: Սա այն միջանկյալ անցողիկ պահն է, որը հիմա կապահովագրի այն մարդկանց, ովքեր համավարակի պատճառով կորցրել են աշխատանքը և այժմ ստիպված են, սոցիալական օգնության համար դիմել պետությանը: Սակայն դա ժամանակավոր է: Սոցիալական օգնության նպատակայնության և չափանիշների մշակման վերանայման գործընթացը, համակարգի բարեփոխումն արդեն մեկնարկել է, սակայն դա կարճատև բարեփոխում չէ»,- նշել է վարչապետը: