Գիորգի Գախարիա. Շարունակվում է Վրաստանի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու գործընթացը և այդ հարցում երկիրը որևէ մեկի օգնության կարիքը չունի
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, շարունակվում է Վրաստանի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու գործընթացը և այդ հարցում երկիրը որևէ մեկի օգնության կարիքը չունի:
Գիորգի Գախարիան պատասխանել է լրագրողներին հարցին, որը վերաբերում էր Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու նախաձեռնությանը՝ էմիգրանտներին վերադարձնելու առնչությամբ:
Ինչպես նշել է Վրաստանի վարչապետը, Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի կարող է դիմել երկրի դեսպանություններին և կազմակերպված ձևով վերադառնալ հայրենիք:
«Վրաստանն այն երկրներից էր, որն առաջին օրից պաշտոնապես հայտարարեց, որ Վրաստանի ցանկացած քաղաքացի կարող է դիմել երկրի դեսպանություններին և մենք նրանց կազմակերպված ձևով կփոխադրենք հայրենիք: Այս գործընթացը շարունակվում է և այդ հարցում երկիրը որևէ մեկի օգնության կարիքը չունի»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: