Գիորգի Գախարիա. Ռուսաստանը պետք է դադարեցնի ապակայունացնող գործողությունները և կատարի 2008 թվականի «Հրադադարի պայմանագրի» պայմանները
2008 թվականի օգոստոսյան պատերազմի 12-րդ տարելիցին, մենք հարգում ենք այն զինվորականների և քաղաքացիական անձանց հիշատակը, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն մեր հայրենիքի պաշտպանության,- այս մասին գրում է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ «Թվիթեր» սոցիալական ցանցում:
Կառավարության ղեկավարը նշում է, որ Ռուսաստանը պետք է դադարեցնի ապակայունացնող գործողությունները և կատարի 2008 թվականի «Հրադադարի պայմանագրի» պայմանները:
«Ռուսաստանը պետք է դադարեցնի ապակայունացնող գործողությունները և կատարի 2008 թվականի «Հրադադարի պայմանագրի» պայմանները: Այս պատերազմը չսպիացող վերք է յուրաքանչյուր վրացու սրտում»,- նշում է վարչապետը: