Փողոցում տեղի ունեցող քաղաքական ակտիվությունը մեծապես կարագացնի մեզ մոտ գագաթնակետին հասնելը, – այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստին, որը կառավարության ղեկավարի գլխավորությամբ անցկացվել է վիդեո-կոնֆերանսի ձևաչափում:
Ինչպես նշել է Գիորգի Գախարիան, այսօր արդեն ունենք կորոնավիրուսային վարակի ավելի քան 2400 նոր դեպք:
Նրա խոսքով, հաշվի առնելով փողոցում շարունակվող քաղաքական գործընթացները և Եվրոպայում վիրուսի տարածման դինամիկան, թվում է, որ աճը կշարունակվի, դա փաստ է, և մենք պետք է դրան պատրաստ լինենք
Վարչապետն ընդգծել է համապատասխան բոլոր գերատեսչությունների մոբիլիզացման նշանակությունը, որպեսզի անհրաժեշտ միջոցառումները, այդ թվում, կետային սահմանափակումներն անցկացվեն առավել արդյունավետ կերպով:
«Իհարկե, փողոցում տեղի ունեցող քաղաքական ակտիվությունը մեծապես կարագացնի մեզ մոտ գագաթնակետին հասնելը: Իրավիճակը կլինի ավելի բարդ, քան մենք ակնկալում էինք, քանի որ փողոցային հավաքները կապված են վարակի արագ տարածման հետ: Ուստի անհրաժեշտ է ամբողջությամբ մոբիլիզացնել բացարձակապես բոլոր նախարարությունները և համապատասխան գերատեսչությունները: Բացի այդ, իհարկե, մենք չենք փոխում հարմարվողականության ռազմավարությունը, բայց հարմարեցմանը զուգահեռ, մենք պետք է շատ արդյունավետ մտածենք, թե ինչը կարող է լինել կետային սահմանափակումների փաթեթը, որն էլ ավելի արդյունավետ կլինի: Մենք խոսում ենք ոչ թե համակարգային սահմանափակումների մասին ամբողջ երկրում, այլ՝ կետային սահմանափակումների», – հայտարարել է վարչապետը: