Գիորգի Գախարիա. Փախստական 1800 ընտանիք, մոտ 6 հազար մարդ երեք տարի շուտ կստանա բնակարան
Փախստական 1800 ընտանիք, մոտ 6 հազար մարդ երեք տարի շուտ կստանա բնակարան,- այս մասին հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան՝ շինարարական սեկտորի աջակցության հակաճգնաժամային ծրագրի շնորհանդեսին:
Նրա խոսքով, հաճախ էին հնչում հարցեր, որ փախստականները մատնվել են անուշադրության:
«Վերջին ամիսների ընթացքում, ճգնաժամային ժամանակաշրջանում մենք կոնկրետ քայլերով, օգնության շրջանակում ընդգրկել ենք սոցիալական բազմաթիվ խմբերի և հաճախ էր հնչում հարց, որ մեր փախստականները մատնվել են անուշադրության:
Կառավարությունը կհատկացնի 150 մլն լարի, որպեսզի լրացուցիչ 1800 ընտանիքի, մոտ 6 հազար մարդու երեք տարի շուտ փոխանցվեն բնակարաններ»»,- հայտարարել է վարչապետը: