Գիորգի Գախարիա. Փաստացի, երկիրն անցել է լայնամասշտաբ ներքին տարածման փուլի
Փաստացի, կարելի է ասել, որ երկիրն անցել է լայնամասշտաբ ներքին տարածման փուլի,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Վարչապետը նշել է, որ կառավարությունը կայացրել է որոշում, վաղը, ապրիլի 15-ի ժամը 21:00-ից չորս քաղաքներ՝ Թբիլիսի, Ռուսթավի, Բաթումի և Քութաիսի բոլոր տիպի ավտոտրանսպորտի ելքն ու մուտքը արգելվի 10 օրով:
«Մենք այս քայլով փորձում ենք, խոշոր քաղաքներում նվազեցնել շարժականության մակարդակը»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:
Նրա խոսքով, այսօր անհնար է ճշգրիտ կանխատեսել տարածման գագաթնակետը:
«Մենք համաձայնել ենք, որ կորոնավիրուսը գլոբալ մարտահրավեր է: Սա ծանրագույն ճգնաժամ է ինչպես յուրաքանչյուր քաղաքացու, այնպես էլ՝ մեր երկրի ինստիտուտների և, իհարկե, էկոնոմիկայի համար: Այսօր, ցավոք պետք է արձանագրենք, որ ունենք առաջին նախադեպը, երբ մեկ օրվա ընթացքում ունենք վարակվելու 30 նոր դեպք և դա նշանակում է, որ անցել ենք լայնամասշտաբ ներքին տարածման փուլի»,- հայտարարել է կառավարության ղեկավարը:
Բացի այդ, վարչապետը նշել է, որ արտակարգ դրությունը երկարաձգվում է մինչև մայիսի 10-ը: