Գիորգի Գախարիա. Պետք է սովորենք միմյանց հետ բանակցել, պատասխանատվություն ստանձնել և միասին աշխատել, այդպես է կառուցվում ժողովրդավար և եվրոպական պետություն
Գիորգի Գախարիա. Պետք է սովորենք միմյանց հետ բանակցել, պատասխանատվություն ստանձնել և միասին աշխատել, այդպես է կառուցվում ժողովրդավար և եվրոպական պետություն

Որքան էլ տարբեր լինենք, պետք է սովորենք միմյանց հետ բանակցել, պատասխանատվություն ստանձնել և միասին աշխատել: Սա ինչպես մեր յուրաքանչյուր քաղաքացու և ընտրողի պատվերն է, նաև այդպես է կառուցվում ժողովրդավար և եվրոպական պետություն,- այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան լրագրողներին հայտնել է ընտրությունների երկրորդ փուլին քվեարկելուց հետո:

«Երկրորդ փուլում քվեարկել եմ նրա օգտին, որպեսզի որքան հնարավոր է արագ ավարտվի ընտրական գործընթացը և բոլոր քաղաքական գործիչները, որոնց վրաց ընտրողը առաջին և երկրորդ փուլերում, համավարակի ժամանակ, վստահություն է հայտնել, տվել է մեծ պատասխանատվություն, զգալ այս պատասխանատվությունը և իհարկե, քաղաքական գործընթացը տեղափոխվի քաղաքական ձևաչափ, խորհրդարան: Որքան էլ տարբեր լինենք, պետք է սովորենք միմյանց հետ բանակցել, պատասխանատվություն ստանձնել և միասին աշխատել: Սա ինչպես մեր յուրաքանչյուր քաղաքացու և ընտրողի պատվերն է, նաև այդպես է կառուցվում ժողովրդավար և եվրոպական պետություն»,- հայտարարել է Գախարիան: