Գիորգի Գախարիա. Պետք է կարողանանք, նվազագույնը, կանխատեսելի և մեղմ դարձնել լարիի փոխարժեքի տատանումը
Մենք ունենք փոքր և բացարձակապես բաց էկոնոմիկա, պետք է իմանանք, որ լարիի փոխարժեքի տատանումը դա մեր առօրյայի բաղկացուցիչ մասն է, որը կապված է ոչ միայն վրացական էկոնոմիկայի, այլ այն բանի հետ, թե ինչ է տեղի ունենում մեր առևտրի գործընկերների հետ,- այս մասին լարիի փոխարժեքը մեկնաբանելիս հայտարարել է վարչապետի թեկնածու Գիորգի Գախարիան՝ «Վրացական երազանքի» դաշինքների նիստին:
«Սակայն դա չի նշանակում, որ լարիի փոխարժեքը պետք է այսպես տատանվի: Պետք է հիշենք, որ լարիի արժեզրկումն ունի կարևոր ազդեցություն ինչպես մեր բնակչության, այնպես էլ՝ էկոնոմիկայի վրա: Դրանք ֆիզիկական անձինք և ընկերություններն են, որոնք վարկ են վերցրել արտասահմանյան տարադրամով»,- հայտարարել է Գախարիան:
Նրա խոսքով, լարիի արժեզրկումն ազդում է գների վրա և առաջացնում ավելի շատ սոցիալական ռիսկ:
«Պետք է կարողանանք, նվազագույնը, կանխատեսելի և մեղմ դարձնել լարիի փոխարժեքի տատանումը և դրա համար, մենք կանենք ամեն բան: Բոլորս գիտենք, որ կան առասպելներ, օրինակ, նախորդ իշխանության ժամանակ լարիի փոխարժեքի անսպասելի կայունացումը տեղի էր ունենում միայն արտաքին պարտքի ավելացման հաշվին»,- մեկնաբանել է Գիորգի Գախարիան: