Գիորգի Գախարիա. Պետք է համաձայնենք, որ մեր նպատակը երկրի տարածքային ամբողջականության վերականգնումն է առանց պատերազմի
«Պետք է համաձայնենք, որ մեր նպատակը երկրի տարածքային ամբողջականության վերականգնումն է առանց պատերազմի,- հայտարարել է վարչապետի թեկնածու Գիորգի Գախարիան՝ «Հայրենասերների դաշինք և սոցիալ ժողովրդավարների» դաշինքի անդամների հետ հանդիպմանը:
Գախարիայի խոսքով, օկուպացված տարածքները և ներքին և արտաքին անվտանգության անչափ կարևոր հարցն է:
«Սա շատ կարևոր փաստ է և եթե կա զգացում, որ մենք գործում կամ աշխատում ենք այնպես, որ մոռանում ենք այս խնդիրը, ապա այդ ընկալումը պետք է ուղղել: Ցանկանում եմ ընդգծել, որ օկուպացված տարածքները և ներքին և արտաքին անվտանգության անչափ կարևոր հարցն է: Մենք պետք է քաջ գիտակցենք, որ անհնար է խոսել մեր երկրի լիարժեք քաղաքացիական, քաղաքական, թեկուզ տնտեսական զարգացման մասին, մինչև մեր երկրի տարածքային ամբողջականությունը չվերականգնվի: Պետք է համաձայնենք, որ մեր նպատակը երկրի տարածքային ամբողջականության վերականգնումն է առանց պատերազմի»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: