Գիորգի Գախարիա. Պետք է ամեն բան անենք, որպեսզի այս երկրում այլևս չլինի պատերազմ, աշխատանքով կարողանանք զարգացնել և ամբողջացնել երկիրը
Գիորգի Գախարիա. Պետք է ամեն բան անենք, որպեսզի այս երկրում այլևս չլինի պատերազմ, աշխատանքով կարողանանք զարգացնել և ամբողջացնել երկիրը

Մեծ պատիվ է, այստեղ տեսնել այս երկրի պատմությանը, իրոք, հպարտություն պարգևոր դեմքեր, մարդկանց, որոնք վերջին 30 տարվա ընթացքում ստեղծում էին Վրաստանի պատմությունը,- այս խոսքերով է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան դիմել վետերաններին:

Կառավարության ղեկավարը վետերանների գործերով պետական ծառայությունում հանդիպել է պատերազմի վետետրաններին և նրանց շնորհավորել Վետերանների օրվա առթիվ:

«Այսօր ես այստեղ տեսնում եմ մեր պատմության արժեքավոր դեմքեր և միակ բանը, որ պետք է խոստանանք միմյանց – ամեն բան անել, որպեսզի այս երկրում այլևս չլինի պատերազմ, որ մենք մեր աշխատանքով կարողանանք զարգացնել, միավորել և ամբողջացնել երկիրը: Սա պետք է լինի մեր հիմնական նպատակը, սա պետք է լինի յուրաքանչյուր վրացու նպատակը: Ցանկանում եմ, մեր վետերանների կանանց, ծնողներին, երեխաներին շնորհավորել այս օրվա առթիվ»,- նշել է Գիորգի Գախարիան:

Վետերանների օրվա առթիվ անցկացված հանդիպմանը ներկա էին պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն: