Գիորգի Գախարիա. Պատվաստանյութի մասին շատ անհեթեթ բամբասանքներ են հնչում, Վրաստանի քաղաքացիները կունենան որակյալ պատվաստանյութ, որն արտոնված կլինի միջազգային կազմակերպությունների կողմից
Պատվաստումների մասին շատ անհեթեթ խոսակցություններ են լսվում, – այսօր կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Ինչպես նշել է վարչապետը, Վրաստանի քաղաքացիները կունենան բոլոր որակյալ պատվաստանյութերը, որոնք արտոնված կլինեն համապատասխան միջազգային կազմակերպությունների կողմից:
«Պատվաստումների վերաբերյալ շատ անհեթեթ խոսակցություններ ու կարծիքներ կան: Անգամ չեմ կարող գուշակել, թե որտեղից է գալիս այս տեղեկատվությունը: Ինչ վերաբերում է պատվաստումներին, ապա այսօր մենք պետք է հասկանանք, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով՝ առողջապահության նախարարության գլխավորությամբ: Այս հանձնաժողովն ունի մի քանի նպատակ: Առաջինը՝ լուծել նյութատեխնիկական ապահովման հետ կապված բոլոր խնդիրները: Ինչպես գիտեք, տարբեր պատվաստանյութերը ունեն լոգիստիկայի տարբեր ռեժիմներ: Նաև պատրաստի ամեն ինչ, որպեսզի երկիրը պատրաստ լինի սկսել պատվաստել քաղաքացիներին: Երկրորդ՝ նախորոշել թիրախային խմբերը, որոնք պետք է պատվաստվեն որպես առաջնահերթություն: Երրորդ – որքան հնարավոր է շուտ ապահովել երկրում որակյալ և միջազգայնորեն լիազորված պատվաստանյութերի ներկդրումը ոչ միայն «Կովաքս» պլատֆորմի միջոցով, այլ նաև այլ միջոցներով: Այս կապակցությամբ առաջին երկու նպատակներն արդեն մշակվել են առողջապահության նախարարության կողմից և կա ծրագիր: Ծագիրը երկուշաբթի կներկայացվի խորհրդին, որը այնուհետև կհաստատվի կառավարության կողմից: Հետեւաբար, այստեղ որևէ հարցադրման հիմք չկա: Ես մեկ անգամ ևս շեշտում եմ, որ Վրաստանի քաղաքացիները կունենան բոլոր որակյալ պատվաստանյութերը, որոնք արտոնված կլինեն համապատասխան միջազգային կազմակերպությունների կողմից , – ասաց Գիորգի Գախարիան: