Գիորգի Գախարիա. OECD-ի գնահատմամբ, Վրաստանը ամենագրավիչ երկրներից մեկն է ուղղակի օտարերկրյա ներդրումներ ներգրավելու տեսանկյունից, մենք 82 երկրների թվում զբաղեցրինք 8-րդ տեղը
Գիորգի Գախարիա. OECD-ի գնահատմամբ, Վրաստանը ամենագրավիչ երկրներից մեկն է ուղղակի օտարերկրյա ներդրումներ ներգրավելու տեսանկյունից, մենք 82 երկրների թվում զբաղեցրինք 8-րդ տեղը

Ես կցանկանայի ձեզ պատմել OECD-ի կողմից տրված ուրախալի գնահատականի մասին, դա տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն է, որն ընդգծեց, որ Վրաստանն ամենագրավիչ երկրներից մեկն է օտարերկրյա ուղղակի ներդրումներ ներգրավելու տեսանկյունից,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, կառավարության այսօրվա նիստին:

Նրա խոսքով, Վրաստանը 82 երկրների թվում զբաղեցրել է 8-րդ տեղը:

«Ավելի կոնկրետ, 82 երկրների շարքում մենք զբաղեցնում ենք 8-րդ տեղը: Ընդգծվում է, որ Վրաստանի կառավարության կողմից իրականացված բարեփոխումներն ու օրենսդրական փոփոխությունները հավասար պայմաններ է ստեղծում ինչպես տեղական բիզնեսի, այնպես էլ՝ օտարերկրյա ներդրողների համար, ինչը լուրջ ձեռքբերում է, բայց մենք ունենք նաև հանձնարարական – շարունակել կառուցվածքային բարեփոխումները և մշակել երկրում ուղղակի օտարերկրյա ներդրումների ներգրավման միասնական ռազմավարություն: Էկոնոմիկայի նախարարությունն արդեն ստացել է այս առաջադրանքը, և նրանք արդեն աշխատում են դրա վրա», – հայտարարել է Գիորգի Գախարիան: