Գիորգի Գախարիա. ՆԱՏՕ-ի ուժերի հետ համատեղելի, շարժական, արդյունավետ զինված ուժեր - սա է մեր նպատակը, որի շուրջ արդյունավետ աշխատում է պաշտպանության նախարարությունը
Գիորգի Գախարիա. ՆԱՏՕ-ի ուժերի հետ համատեղելի, շարժական, արդյունավետ զինված ուժեր - սա է մեր նպատակը, որի շուրջ արդյունավետ աշխատում է պաշտպանության նախարարությունը

ՆԱՏՕ-ի ուժերի հետ համատեղելի, շարժական, արդյունավետ զինված ուժեր – սա է մեր նպատակը, որի շուրջ արդյունավետ աշխատում է պաշտպանության նախարարությունը, – այս մասին հայտարարել է վարչապետի թեկնածու Գիորգի Գախարիան՝ խորհրդարանի լիագումար նիստին խոսքով ելույթ ունենալիս, որտեղ քվեարկելու են կառավարությանը վստահություն հայտնելու հարցը:

Ինչպես նշել է Գիորգի Գախարիան, վերջին երկու տարիները եղել են ամենածանրաբեռնված և ամենալարված զորավարժության տարիները, և նա ասել է, որ վրացական բանակը կշարունակի մասնակցել խաղաղապահ առաքելություններին:

«Բոլորը պետք է հասկանան, որ ՆԱՏՕ-ի ուժերի հետ համատեղելի, շարժական, արդյունավետ զինված ուժեր – սա է մեր նպատակը, որի շուրջ արդյունավետ աշխատում է պաշտպանության նախարարությունը: Ինչպես գիտեք, վերջին 2 տարիները ամենածանրաբեռնված և ամենալարված զորավարժության տարիներն էին, երբ վրացական բանակը ապացուցեց, որ ցանկացած պայմաններում կարող է հավասար պայմաններում գործել եվրոպական և եվրաատլանտյան և ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխան, իսկ մեր զինվորները դա ապացուցել են խաղաղապահ առաքելություններում: Խաղաղապահ առաքելություններին, որոնց վրացական բանակը կշարունակի մասնակցել, առաջին հերթին միջազգային անվտանգության հաստատման գործում իր դերը կատարելու և ստանդարտները ՆԱՏՕ-ի չափանիշներին մերձեցնելու էլ ավելի մեծ հնարավորություններ ունենալու համար», – հայտարարել է վարչապետի թեկնածուն: