Գիորգի Գախարիա. Մոտ ժամանակներս մենք կոնկրետ քայլեր կձեռնարկենք Զազա Գախելաձեին օգնելու համար
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան եւս մեկ անգամ հայտարարեց, որ Զազա Գախելաձեի կալանքի երկարացումը օկուպացիոն ուժերի կողմից անօրինական որոշում է:
Նրա խոսքով, առաջիկայում կձեռնարկվեն կոնկրետ քայլեր՝ Վրաստանի քաղաքացուն օգնելու համար:
«Սա օկուպացիոն ուժերի լիովին ապօրինի որոշում է: Ես անձամբ այս թեմայի շուրջ ինտենսիվ շփումներ ու բանակցություններ եմ ունեցել մեր ռազմավարական գործընկերների հետ, և մենք՝ մեր ռազմավարական գործընկեր բոլոր մայրաքաղաքների հետ միասին, առաջիկայում կոնկրետ քայլեր կձեռնարկենք` օգնելու մեր քաղաքացուն », – ասաց Գիորգի Գախարիան:
Օկուպացիոն ռեժիմը Զազա Գախելաձեին ձերբակալել էր հուլիսի 11-ին՝ Սխվիլո բանտի շրջակայքում: Ձերբակալության ընթացքում ռուս զինվորականները վիրավորել են նրա ոտքը:
Օկուպացված Ցխինվալիի դատարանը Զազա Գախելաձեին դատապարտեց 12 տարի վեց ամիս ապօրինի ազատազրկման: