Գիորգի Գախարիա. Մինչև տարեվերջ, Վրաստանի էկոնոմիկան դոնորներից կստանա 1 միլիարդ 500 միլիոն դոլլար
Գիորգի Գախարիա. Մինչև տարեվերջ, Վրաստանի էկոնոմիկան դոնորներից կստանա 1 միլիարդ 500 միլիոն դոլլար

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան շնորհակալություն է հայտնում Եվրամիությունը, ինչպես նաև մի քանի միջազգային ֆինանսական կազմակերպությունների:

Նրա խոսքով, դոնորների հետ բանակցությունների արդյունքում, մինչև տարեվերջ Վրաստանի էկոնոմիկա լրացուցիչ մուտք կգործի 1 միլիարդ 500 միլիոն դոլլար:

«Ցանկանում եմ, առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Եվրամիությանը, Ասիայի զարգացման բանկին, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին, Եվրոպայի ներդրումային բանկին, Գերմանիայի զարգացման հիմնադրամին, Ֆրանսիայի զարգացման գործակալությանը: Սրանք այն դոնոր կազմակերպություններն են, որոնց հետ բանակցությունների արդյունքում այսօր կարող ենք նախնական պայմանավորվածությամբ հայտարարել, որ մինչև տարեվերջ Վրաստանի էկոնոմիկան դոնորներից կստանա 1 միլիարդ 500 միլիոն դոլլար»,- հայտարարել է վարչապետը: