Գիորգի Գախարիա. Մեր ծրագրի հիմնական սկզբունքն է լինելու գործողությունը, գործը, արդյունավետությունը և արդյունքը
Մեր ծրագրի հիմնական սկզբունքն է լինելու գործողությունը, գործը, արդյունավետությունը և արդյունքը,- հայտարարել է վարչապետի թեկնածու Գիորգի Գախարիան խորհրդարանում՝ «Վրացական երազանքի» դաշինքների հետ հանդիպմանը:
«Մենք համարում ենք, որ մեր յուրաքանչյուր քաղաքացին գնահատում է մեր գործունեությունը կոնկրետ արդյունքով և մենք ցանկանում ենք, որպեսզի նախաձեռնությունների փոխարեն ավելի շատ խոսենք կոնկրետ գործերի մասին: Այս մոտեցումը, վստահ եմ, ձեր կողմից ևս կաջակցվի»,- դիմել է պատգամավորներին Գիորգի Գախարիան նիստին, որն ընթանում է այս րոպեներին: