Գիորգի Գախարիա. Մեր գործառույթը տարածաշրջանում, առաջին հերթին, անվտանգությունն է և այդ ուղղությամբ մեր համագործակցությունն ԱՄՆ-ի հետ ստանում է առավել մեծ նշանակություն
Ամեն բան պետք է անենք, որպեսզի մեր և մեր ռազմավարական գործընկերոջ՝ ԱՄՆ-ի միջև, առանձնապես անվտանգության ոլորտում համագործակցությունը լինի առավել արդյունավետ,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ կառավարության այսօրվա նիստին:
Ինչպես նշել է Գիրոգի Գախարիան պետական դեպարտամենտի զեկույցում, որը վերաբերում է ահաբեկչության մասին 2019 թվականի տվյալներին, Վրաստանի հատուկ ծառայությունների գործունակությունը գնահատված է անչափ բարձր որակով:
«Բոլորս պետք է գիտակցենք, որ մենք տարածաշրջանում ունենք մեր գործառույթը, առաջին հերթին, այդ գործառույթն է, անվտանգությունը և խաղաղությունը: Այդ ուղղությամբ մեր համագործակցությունն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ստանում է առավել մեծ նշանակություն և բովանդակություն»,- հայտարարել է Գախարիան:
ԱՄՆ-ի պետական դեպարտամենտը հրապարակել է Ահաբեկչության մասին 2019 թվականի զեկույցը, որտեղ աշխարհի տարբեր երկրների հետ մեկտեղ գնահատված են նաև Վրաստանի կողմից իրականացված միջոցառումները: Փաստաթղթում Պետական անվտանգության ծառայությունը որակված է Վրաստանում ահաբեկչության հետ կապված միջադեպերի և հետաքննության հարցերում առաջատար գերատեսչություն: