Գիորգի Գախարիա. Մեր բոլոր քաղաքացիները՝ 0-ից 100 հազար միավոր ունեցող սոցիալապես անապահովի կարգավիճակ ունեցող, ովքեր ընտանիքում ունեն մինչև 16 տարեկան երեք կամ ավելի երեխա, կստանան ամսական 100 լարի աջակցություն վեց ամսվա ընթացքում
Մեր բոլոր քաղաքացիները՝ 0-ից 100 հազար միավոր ունեցող սոցիալապես անապահովի կարգավիճակ ունեցող, ովքեր ընտանիքում ունեն մինչև 16 տարեկան երեք կամ ավելի երեխա, կստանան ամսական 100 լարի աջակցություն վեց ամսվա ընթացքում, – այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ միջգերատեսչական համակարգող խորհրդի աշխատանքային հանդիպման ժամանակ:
Կառավարության ղեկավարը նշեց, որ ամենակարևորն այն է, որ քաղաքացիները հնարավորինս արագ և ժամանակին ստանան իրենց օգնությունը:
«Մեր բոլոր քաղաքացիները, ովքեր 65 000-ից 100 000 միավոր ունեն սոցիալապես անապահով խավի կարգավիճակում, նրանք վեց ամսվա ընթացքում կունենան 100 լարի աջակցություն: Բացի այդ, մեր բոլոր քաղաքացիները՝ 0-ից 100 հազար միավոր ունեցող սոցիալապես անապահով խավի կարգավիճակ ունեցող, ովքեր ընտանիքում ունեն մինչև 16 տարեկան երեք կամ ավելի երեխա, նույնպես կունենան ամսական 100 լարի աջակցություն վեց ամսվա ընթացքում: Մինչև 18 տարեկան և ծանր հաշմանդամություն ունեցող անձանց, նույնպես վեց ամսվա ընթացքում ամեն ամիս կտրամադրվի 100 լարի աջակցություն: Սոցիալական աջակցության այս պորտֆելի բյուջեն կազմում է մոտ 610 միլիոն լարի:
Բացի այդ, ընկերություններին կտրամադրվի հատուկ նպատակային աջակցություն՝ օգնելու նրանց պահպանել աշխատանքը: Գլխավորն այն է, որ այսօրվանից մենք սկսենք դիմումներ ստանալ մեր քաղաքացիների համար:
Ֆինանսների նախարարությունը և Առողջապահության նախարարության համապատասխան ծառայությունները պատրաստ են դրան: Այստեղ հետաձգումներ չպետք է լինեն: Ամենակարևորն այն է, որ քաղաքացիները հնարավորինս արագ և ժամանակին ստանան իրենց օգնությունը», – ասաց վարչապետը: