Գիորգի Գախարիա. Մենք թույլ չենք տա որևէ մեկին դրդել կամ նպաստել քաղաքացիների միջև առճակատմանը կրոնական հողի վրա
Գիորգի Գախարիա. Մենք թույլ չենք տա որևէ մեկին դրդել կամ նպաստել քաղաքացիների միջև առճակատմանը կրոնական հողի վրա

Մենք թույլ չենք տա որևէ մեկին դրդել կամ նպաստել քաղաքացիների միջև առճակատմանը կրոնական հողի վրա, – կառավարության նիստում ասաց վարչապետ Գիորգի Գախարիան՝ պատասխանելով Բուկնարի գյուղում տեղի ունեցած իրադարձություններին:

Նրա խոսքով, Վրաստանի կառավարությունը յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրությամբ սահմանված իրավունքների պաշտպանության երաշխավորն էր և կլինի:

«Ինչպես գիտեք, կրոնական բազմազանությունը մեր պատմական փաստն ու հարստությունն է: Դարեր շարունակ այսպես ենք կառուցել մեր պետությունը: Բոլորը պետք է հասկանան, որ Վրաստանի կառավարությունը յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական իրավունքների կատարման երաշխավորն էր և կլինի: Մենք ոչ ոքի թույլ չենք տա որևէ կերպ սահմանափակել Վրաստանի քաղաքացիների իրավունքները, բայց նաև ոչ մեկին թույլ չենք տա անօրինական գործողությունների միջոցով կրոնական հողի վրա մեր քաղաքացիների միջև որևէ տեսակի առճակատում հրահրել: ՆԳՆ-ն արդեն առաջադրանք ունի, որ այնտեղ, որտեղ տարրական փորձ կարվի խթանել կամ հրահրել առճակատում կրոնական հողի վրա, պետությունն ու ՆԳՆ-ն գործելու են խստագույնս», – ասաց վարչապետը: