Գիորգի Գախարիա. Մենք շարունակում ենք հզորացնել Վրաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը և ստեղծել տնտեսական նոր հնարավորություններ
Միացյալ Նահանգների միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) և ԱՄՆ-ի դեսպանության տաղանդավոր մասնագետների հետ սերտ համագործակցությամբ շարունակում ենք հզորացնել Վրաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը և ստեղծել տնտեսական նոր հնարավորություններ,- այսպես է արձագանքել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան «DFC»-ի գործադիր տնօրենի հայտարարությանը, որը Ադամ Բոյլերը կատարել էր «Թվիթեր» սոցիալական ցանցում:
Կառավարության ղեկավարը նշում է, որ Վրաստանի կառավարությունն առանձնահատուկ կերպով է գնահատում Միացյալ Նահանգների միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի և Ադամ Բոյլերի աջակցությունը:
«Շատ եմ գնահատում Վրաստանի նկատմամբ Միացյալ Նահանգների միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի և Ադամ Բոյլերի աջակցությունը: Այս գերատեսչության և ԱՄՆ-ի դեսպանության տաղանդավոր մասնագետների հետ սերտ համագործակցությամբ շարունակում ենք հզորացնել Վրաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը և ստեղծել տնտեսական նոր հնարավորություններ»,- գրում է Գիորգի Գախարիան «Թվիթեր» սոցիալական ցանցում:
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Միացյալ Նահանգների միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) գործադիր տնօրեն Ադամ Բոյլերի հետ զրուցել է վիդեո-կոնֆերանսի շրջանակներում: Կողմերը քննարկել են Վրաստանում «DFC»-ի ընթացիկ և առաջիկա նախագծերը: Առանձնապես նշվել է ԱՄՆ-ի միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի դերը Վրաստանում մասնավոր սեկտորի զարգացման աջակցության ուղղությամբ, այդ թվում, համավարակի պայմաններում: