Գիորգի Գախարիա. Մենք հաղթեցի'նք
Մենք հաղթեցի’նք,- այս մասին հայտարարում է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
«Շնորհակալություն Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացուն, ով այսօր կատարեց իր ընտրությունը:
Բոլորս միասին, համավարակի ֆոնին, անցկացրեցինք օրինակելի, ազատ, բաց և ժողովրդավար ընտրություններ:
Ամբողջ աշխարհին ցույց տվեցինք, որ եվրոպական քաղաքակրթության անբաժան մասն ենք և արժանի ենք մեծ եվրոպական ընտանիքում ունենալ արժանի տեղ, որը պարտադիր կզբաղեցնենք միասին:
Շնորհակալություն բոլորիդ – Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որն ապահովեց յուրաքանչյուր ընտրողի կամքի արտահայտումն անվտանգ միջավայրում, մեր միջազգային գործընկերներին, որոնց մասնակցությունն այս գործընթացում կարևոր էր, ոստիկանությանը՝ հանրային կարգի պաշտպանության համար:
Դեռևս պաշտոնական արդյունքները չեն հայտարարվել, սակայն գիտենք, որ այսօր հաղթել է Վրաստանի քաղաքացին, ով ցանկանում է տեսնել սեփական երկրի զարգացումը, խաղաղ, եվրոպական ապագան»,- նշված է Գիորգի Գախարիայի հայտարարության մեջ, որ տարածվում է նրա ֆեյսբուքյան էջով:
4 հեռուստաընկերություն հրապարակել է ընտրական «Exit poll»-ի արդյունքները, ըստ բոլորի արդյունքների, «Վրացական երազանքն» առաջին տեղում է: