Գիորգի Գախարիա. Մենք առաջին քայլն ենք ձեռնարկել կուսակցության տարածաշրջանային կազմակերպությունների ստեղծման տեսանկյունից
Մենք առաջին քայլն ենք ձեռնարկել կուսակցության տարածաշրջանային կազմակերպությունների ստեղծման տեսանկյունից, – Բաթումիում տարածաշրջանային կազմակերպություն հիմնելուց հետո լրագրողներին ասաց «Հանուն Վրաստանի» կուսակցության նախագահ Գիորգի Գախարիան:
Միաժամանակ, ըստ նրա, գրասենյակ բացելուց բացի, այսօր տեղի է ունեցել կուսակցության քաղխորհրդի անդամների առաջին հանդիպումը:
«Մենք Բաթումիում Թբիլիսիից հետո առաջին տարածաշրջանային գրասենյակն ենք բացում: Դա պատահական չէ: Համոզված եմ, որ մեր երկրի հետագա հաջողությունը որոշվելու է Թբիլիսիի, Բաթումիի և այլ քաղաքների հաջողություններով, ուստի մենք այդ քայլին գնացել ենք բացարձակ գիտակցված: Այսօր տեղի ունեցավ Քաղաքական խորհրդի անդամների առաջին նիստը: Մենք քննարկել ենք այն սկզբունքային ուղղությունները, որոնք արդեն նախանշել ենք մեր ծրագրում: Ծրագիրն ընդգրկում է երկրի սոցիալ-տնտեսական զարգացումը, մարդու իրավունքները և ժողովրդավարության հետագա զարգացումը, որ կարևոր է՝ անվտանգությունը, որի հիմնական նպատակը երկրի ապաբռնազավթումն ու ապասահմանազատումն է: Մենք ունենք հարթակներ բոլոր ուղղություններով, որոնց ստեղծմանը մասնակցում են տարբեր փորձագետներ: Սա կարևոր օր է: Համարեք, որ մենք առաջին քայլն ենք կատարել կուսակցության տարածաշրջանային կազմակերպություններ ստեղծելու ուղղությամբ: Ցանկանում եմ հաջողություն մաղթել այն երիտասարդներին, ովքեր կաշխատեն մեզ հետ: Իրակլի Թավդգիրիձեն կգլխավորի Բաթումիի կազմակերպությունը, իսկ Իրակլի Միքելաձեն՝ Աջարիայի կազմակերպությունը », – ասաց Գիորգի Գախարիան:
«Հանուն Վրաստանի» կուսակցությունն այսօր տարածաշրջանային կազմակերպություն է հիմնել Աջարիայում: