Գիորգի Գախարիա. Մաղթում եմ հաջողություն, ռաճացիներ, սկսեք ձեր բիզնեսը, գյուղացուց դարձեք ֆերմեր և հյուրընկալեք որքան հնարավոր է շատ զբոսաշրջիկ
Մաղթում եմ հաջողություն, ռաճացիներ: Սկսեք ձեր բիզնեսը, գյուղացուց դարձեք ֆերմեր և հյուրընկալեք որքան հնարավոր է շատ զբոսաշրջիկ,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ Ամբրոլաուրիում, «Պետությունը՝ քո գործընկերը» նախագծի շնորհանդեսին:
Նրա խոսքով, այս նախագիծը բոլոր ակտիվ քաղաքացիների համար կդառնա գրավչության ուժ:
«Սա կարևոր և լավ նախաձեռնություն է, որը կդառնա գրավչության ուժ բոլոր ակտիվ քաղաքացիների համար: Հաջողություն եմ մաղթում և շրջանի համար շատ կարևոր են ինչպես գյուղատնտեսությունը, այնպես էլ՝ զբոսաշրջությունը և ձեռնարկատիրությունը: Երբ ամեն տարի տեսնում ենք, թե ինչ է կատարվում Ամբրոլաուրիում, Օնիում, դա մեծ հույս է ներշնչում: Մաղթում եմ հաջողություն, ռաճացիներ: Սկսեք ձեր բիզնեսը, գյուղացուց դարձեք ֆերմեր և հյուրընկալեք որքան հնարավոր է շատ զբոսաշրջիկ»,- հայտարարել է Գախարիան: