Գիորգի Գախարիա. Քաղաքական իրավիճակից ելնելով պետք է գտնել արագ ելք, որը մեր բնակչության հանձնարարությունն է, ապակառուցողական քայլերը չեն ունենա քաղաքացիների աջակցությունը
Գիորգի Գախարիա. Քաղաքական իրավիճակից ելնելով պետք է գտնել արագ ելք, որը մեր բնակչության հանձնարարությունն է, ապակառուցողական քայլերը չեն ունենա քաղաքացիների աջակցությունը

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության այսօրվա նիստն սկսել է քաղաքական իրավիճակի գնահատմամբ: Նրա հայտարարությամբ, քաղաքական իրավիճակից ելնելով պետք է գտնել արագ ելք, որը Վրաստանի քաղաքացիների, բնակչության հանձնարարությունն է:

Վարչապետի հայտարարությամբ, վստահ է, որ քաղաքական ոլորտը լիովին գիտակցում է դա: Բացի այդ, Գախարիայի խոսքով, ապակառուցողական քայլերը չեն ունենա քաղաքացիների աջակցությունը:

«Այսօր պետք է սկսենք քաղաքական իրավիճակի գնահատամբ: Այստեղ ամենակարևորն է այն, որ քաղաքական գործընթացի գնահատումն այսօր առավել երկրորդական է դառնում, մեր քաղաքացիների և բնակչության հանձնարարությունն ուղղակի է, որ այս քաղաքական իրավիճակից արագ ելք պետք է գտնեն: Վստահ եմ, քաղաքական ոլորտը լիովին գիտակցում է դա: Չնայած դրան, քաջ գիտակցում եմ, որոշ ապակառուցողական քայլերը և գործողությունները չեն ունենա քաղաքացիների աջակցությունը: Դա ակնհայտ դարձավ հոկտեմբերի 31-ին, երբ Վրաստանի քաղաքացին քաղաքական 9 կուսակցությունների համար քվեարկից, որպեսզի նրանք լինեին Վրաստանի օրենսդրական մարմնում, սա պատասխանատվության մանդատ էր»,- հայտարարել է Գախարիան: