Գիորգի Գախարիա. Կարևոր է, արագ, արդյունավետ ավարտենք ընտրությունների գործընթացը, անցկացնենք թափանցիկ և ժողովրդավար ընտրություններ համավարակի պայմաններում
Կարևոր է, արագ, արդյունավետ ավարտենք ընտրությունների գործընթացը, անցկացնենք թափանցիկ և ժողովրդավար ընտրություններ համավարակի պայմաններում,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ համակարգող խորհրդի նիստի ավարտից հետո անցկացված մամլո ասուլիսին:
Ինչպես հայտարարում է Գախարիան, Վրաստանը մնում է կանաչ երկիր և մնացածների հետ համեմատ արդյունավետորեն է կառավարում համավարակի փուլը:
«Այսօր Վրաստանը մնում է կանաչ երկիր և մնացածների հետ համեմատ արդյունավետորեն է կառավարում համավարակի փուլը ադապտացիայի և կառավարման շրջանում, չնայած նրան, որ դա չէ մեզ համար գլխավոր չափորոշիչը: Մենք հնարավոր է, վաղը զրկվենք կանաչ երկրի կարգավիճակից, իսկ մյուս օրը՝ կրկին ձեռք բերենք:
Մեզ համար ամենակարևորը, առաջնահերթը քաղաքացիների առողջությունն է, երկրորդը, որ անհրաժեշտ չլինի գործարկել սահմանափակումներ, որը նույնպես լուրջ ռիսկեր և անհարմարավետություն կստեղծի էկոնոմիկայի արագ վերականգնման համար և իհարկե, երրորդը՝ արդյունավետ ավարտենք ընտրությունների գործընթացը, Վրաստանում անցկացնենք թափանցիկ և ժողովրդավար ընտրություններ համավարակի պայմաններում»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: