Գիորգի Գախարիա. Կանոնները, որոնք սահմանված են և ոչ մի կերպ չեն խոչընդոտում խոսքի ազատությաունը, պետք է կատարվեն առավելագույն խստությամբ
Գիորգի Գախարիա. Կանոնները, որոնք սահմանված են և ոչ մի կերպ չեն խոչընդոտում խոսքի ազատությաունը, պետք է կատարվեն առավելագույն խստությամբ

Մենք հայտարարել ենք երկամսյա ծրագրի մասին, որը պետք է կայունացնի երկրում համաճարակային իրավիճակը: Մենք հայտարարում ենք ինտենսիվ թեստավորման նոր ժամանակացույց, որը շուտով կհասնի օրական 20 հազար թեստի: Սա զուգահեռ գործընթաց է, որը պետք է նպաստի սահմանափակումների շրջանում վարակի արագ հայտնաբերմանը, – այս մասին այսօր, կառավարության նիստին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Նրա խոսքով, այս քայլի նպատակն է սահմանափակումների երկամսյա ծրագիրը հնարավորինս արդյունավետ դարձնել:

«Հնարավորինս շուտ հայտնաբերել վարակման դեպքերը, բուժել դրանք, որպեսզի փետրվարի սկզբին կյանքը լիարժեք շարունակելու հնարավորություն ունենանք: Նաև խումբ է ստեղծվել պատվաստումների պլանը հոգալու, այն գնելու համար: Մենք արդեն որոշակի գումար ենք վճարել պատվաստանյութի ժամանակին ներկրման համար: Այս հանձնաժողովը պետք է ապահովի պատվաստանյութի ժամանակին ներկրումը, ինչպես նաև տեխնիկական նախապատրաստական ​​աշխատանքները, որոնք անհրաժեշտ են պատվաստումները ժամանակին սկսելու համար», – հայտարարել է Գախարիան:

Վարչապետի խոսքով, սահմանափակումների կիրառումը և արտահայտման ազատությունը չեն խանգարում միմյանց, ուստի կանոններին պետք է հետեւեն բոլորը:

«Երկու ամսվա ընթացքում հնարավոր չէ դադարեցնել վարակի տարածումը, բայց մեզ համար կարևոր է արագ դադարեցնել վիրուսի տարածումը: Եկեք հետևենք սահմանափակումներին՝ միմյանց պաշտպանելու համար: Իհարկե, երկրում ոչ ոք չի սահմանափակում ո՛չ արտահայտման, ո՛չ խոսքի ազատությունը, սակայն այսօր օրենքը և համաճարակաբանների կողմից ներկայացված պահանջները դժվար չէ կատարե», – հայտարարել է Գախարիան: